Լեհական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումների հարցում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ընդունել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Յ. Ժոզեֆչուկը նշել է, որ իրենք Հայաստանում են երկու նպատակով` քննարկելու Հայաստանում թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը և Հայաստանում ներկայացնելու էքսկլյուզիվ էներգետիկ խմիչքների արտադրությամբ զբաղվող Power end gold SAR ընկերության արտադրանքը, որը հանդիսանում է պրեմիում դասի ըմպելիք և պատրաստված է բնական հումքով:  

Թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագիրն իր մեջ ներառում է լեհական կողմից 80 տոկոսի ներդրում, մնացած 20 տոկոսը տեղական գործընկերոջ կողմից: Սա կոմպլեկտ համակարգված ծրագիր է` սկզբից մինչև վերջ և իր մեջ ներառում է կերի ատադրություն, ֆերմա` հավաբներով, սպանդանոց, հավի մասնատում, վերարտադրություն, երշիկեղենի արտադրություն: Կերի արտադրության համար նախատեսվող հումքի 80 տոկոսը ևս պետք է լինի տեղական: Ընդ որում, որպեսզի առաջացած թափոնները չկորչեն,  առաջարկվում է բիոգազային համակարգի ստեղծում: Ներդրումները կարելի է սկսել 25 մլն դոլարից և ավելի բարձր ներդրումներ կատարել:

Նշելով, որ լեհական ընկերության համար Հայաստանը արտահանման երեք շուկաներ է բացում` ռուսական, իրանական և չինական, լեհական կողմն առաջարկել է քննարկել նաև նոր գործարանի ստեղծման պարագայում այն Իրանի հետ սահմանակից` ազատ տնտեսական գոտու տարածքում տեղակայելու հնարավորությունը:  

Տ.Խաչատրյանը շնորհակալություն  է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ առաջարկը կգտնվի նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը այն  իրականություն դարձնելու համար:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ լեհական կողմը կներկայացնի ամբողջ բիզնես ծրագիրը»:

loading...
Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանը Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնանի հետ Ռուսաստանի բանտերում ավելի քան 2 հազար Ադրբեջանի քաղաքացի կա Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Արմավիրի մարզպետի խորհրդականը անհետ կորել է. ոստիկանությունը զբաղվում է Եվրահանձնաժողովի դիմաց ցուցարարները կոչ են արել Թուրքիային ազատել բանտարկված իրավապաշտպաններին Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների Արտակարգ դեպք Սևան քաղաքում. 47-ամյա աղջիկը փորձել է մորը խեղդամահ անելով սպանել, ում փրկել են Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները Ղրղզստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուքը հրաձգությամբ է ավարտվել Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վրաստանում հուլիսի 30-ին կմեկնարկի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները Նեյմարը ՊՍԺ-ից երաշխիքներ է պահանջել Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդին
15
Փակել X
website by Sargssyan