Երևանի քաղաքապետարանը խստացված հերթապահություն կսահմանի աղբավայրերում հրդեհները կանխելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է իրավախախտման 5 դեպք:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախկինում արձանագրված դեպքերի մասով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 16 դեպք, որոնց առնչությամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Հանձնարարվել է խիստ հսկողության տակ առնել նաև այն օբյեկտները, որոնց գործունեությից առաջանում է աղբի մեծ ծավալ և հետևել, որ տվյալ սուբյեկտները մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող ընկերության հետ կազմեն հստակ ժամանակացույց՝ առաջացած աղբի տեղափոխումը բացառապես այդ ժամանակացույցով կազմակերպելու համար:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, ինչպես նաև Էրեբունի, Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացված հերթապահություն սահմանել վարչական շրջանների տարածքների աղբավայրերում հրդեհների առաջացման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով: 

Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաղաքի վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն հետևել, որ տնտեսվարողներն իրենց հերթին ապահովեն պարտադիր բարեկարգման պայմանագրային իրենց պարտավորությունների հստակ կատարումը:

 

loading...
Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը
15
Փակել X
website by Sargssyan