Նախարար Մկրտչյանը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին մեծաքանակ: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, հետևաբար կարևոր է ճիշտ բանաձև գտնել՝ հայեցի կրթության հիմնահարցերը փոխանցելու սփյուռքի հայկական դպրոցներին: 

«Սփուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետևաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար: Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլևս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաև համապատասխան մեթոդոլոգիայի և ծրագրի պակասի հետևանք է»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության խնդրին: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ վերջիններս ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման տեսանկյունից:
 
«ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,- նշել է նախարարը՝ ուսուցիչներին ներկայացնելով ՀՀ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները:
 
Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները, իրենց գոհունակությունը արտահայտելով ընթացող վերապատրաստումների վերաբերյալ, մի շարք հարցեր են ուղղել նախարարին: Դրանք մասնավորապես, վերաբերել են սփյուռքահայ ուսուցիչների միասնական առցանց հարթակ ունենալու, արևմտահայերենի պահպանման, հայոց լեզվի անաղարտության և այլ խնդիրների:

 

loading...
Մոսուլը գրավելու ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը
15
Փակել X
website by Sargssyan