ՀՀ քննչական կոմիտեն պարզել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ. ծնված բնակիչը, ով հայտնել է, որ նշված վնասվածքն ստացել է նույն օրը՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով: Օրեր անց՝ նոյեմբերի 10-ին, տղամարդը բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու վրաերթի ենթարկվելու հանգամանքները, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքները տուժողի՝ 1939թ. ծնված տղամարդու մահվան անմիջական պատճառի հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում. տարեց տղամարդը մահացել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետևանքով, որն էլ հետևանք է երկկողմանի կանգային թոքաբորբի, որով տառապել է հանգուցյալը մինչ մահը։ 

Այսինքն՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 78-ամյա տղամարդը, բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, մահացել է երկկողմային կանգային թոքաբորբի հետևանքով։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցել նոր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և այն առանձնացնել առանձին վարույթում:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

loading...
Մոսուլը գրավելու ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը
15
Փակել X
website by Sargssyan