Բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանվել է հրդեհներից պահպանության խստացված ռեժիմ

Հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում  իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում  սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնարարվել է  պետական ոչ առևտրային կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին և համապատասխան պետական մարմիններին:

ՀՀ բնապահպանության նախարարությունը միևնույն ժամանակ հանդես է եկել ազգաբնակչությանն ուղղված կոչով. զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաև  ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից:

loading...
Մոսուլը գրավելու ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերել «Ալաշկերտը» խզել է նաև թիմի հարձակվողի հետ պայմանագիրը Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, Լատվիան ինչպե՞ս առանձնացավ ԽՍՀՄ-ից. Շարմազանովը՝ լատվիացի գործընկներին Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ ՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը
15
Փակել X
website by Sargssyan