Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ուենեցել
ՀասարակությունԵղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին հուլիսի 20-ին, ժամը 00:00-ի սահմաններում իրար են բախվել «BMW X-5» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, վարորդները և «VAZ 2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«VAZ 2106»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Բորիս Հապետյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: