«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ ԱՊԼ
Спорт«Վեսթ Հեմը» հայտարարել է մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյին ձեռք բերելու մասին:
Անգլիական ակումբը Խավիեր Էրնանդեսի համար Լևերկուզենի «Բայերին» վճարել է 13 միլիոն ֆունտ:
Առաջիկայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Վեսթ Հեմի» հետ:
Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում Չիչարիտոն մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 11 գոլ: