Հնդկաստանի նախագահ է ընտրվել դալիթների` ցածրագույն կաստայի ներկայացուցիչը
ՄիջազգայինՀնդկաստանի նոր նախագահ է ընտրվել հինդուիստ ազգայնական առաջնորդ Ռամ Նատհ Կովինդը:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը`հղում անելով ընտրական հանձնաժողովի ղեկավարին, «Բհարաթիա ջանաթա» իշխող կուսակցության 71-ամյա ներկայացուցչի օգտին քվեարկել է Հնդկաստանի խորհրդարանի և նահանգների օրենսդիր մարմինների պատգամավորների մոտավորապես երկու երրորդը:
Բիհար նահանգի նախկին նահանգապետ Կովինդը հաղթանակ է տարել ընդդիմության թեկնածու` 72-ամյա Մեյրա Կումարի նկատմամբ, որը Հնդկաստանում խորհրդարանի ստորին պալատի նախագահի պաշտոնն ստանձնած առաջին կինն է:
Հատկանշական է, որ Կովինդն ու Կումարը հանդիսանում են դալիթների (անձեռնմխելիների կաստա) ներկայացուցիչներ, որը Հնդկաստանի ցածրագույն կաստան է:
Հնդկաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 25-ին: