Սեուլը Փհենյանին կոչ է արել ընդունել բանակցությունների վերսկսման առաջարկը
ՄիջազգայինՍեուլը Փհենյանին կոչ է արել ընդունել բանակցությունների վերսկսման առաջարկը, որոնք պետք է մեղմեն սահմանի երկայնքի լարվածությունը, փոխանցում է AP-ն:
Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ դժվար էր հանդիպման կազմակերպումը, որը նախապես Սեուլն էր առաջարկել եւ Հյուսիսին կոչ արել բանակցությունների առաջարկն «արագ ընդունել»: «Հարավի եւ Հյուսիսի միջեւ ռազմական լարվածության թուլացումը եւ ռազմական երկխոսության խողովակի վերականգնումը անչափ հրատապ է Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեան դեռեւս չի պատասխանել Հարավային Կորեայի առաջարկին ռազմական հանդիպում կազմակերպելու եւ հաջորդ ամիս առանձին նիստ անցկացնելու մասին, որպեսզի վերականգնեն ընտանիքների ժամանակավոր միավորումը, որոնք միմյանցից բաժանվել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով:
Եթե Փհենյանը համաձայնվի, բանակցությունները կդառնան 2015 թվականից հետո միջկորեական առաջին երկխոսությունը: