Վենեսուելայի Գերագույն դատարանն անվավեր Է համարել խորհրդարանի կողմից իր նոր անդամների նշանակումը
ՄիջազգայինԽորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր Է: Այս մասին հանրապետության բարձագույն դատական ատյանը հայտարարել Է հուլիսի 20, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ընդդիմությունը, որը վերահսկում Է Ազգային ասամբլեան, հաղորդել Է, որ պատրաստվում Է հուլիսի 21-ին նշանակելու Գերագույն դատարանի նոր անդամների: Գործող կազմով մարմինը դարձել Է նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր դաշնակիցներից մեկը քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում: Բարձրագույն դատական ատյանը բազմիցս անվավեր Է ճանաչել պատգամավորների որոշումներն, այդ թվում պետության ղեկավարի կողմից «պաշտոնը թողնելու» մասին բանաձեւը: Ընդդիմությունը պլանավորում Է նշանակել ԳԴ-ի 13 նոր անդամների եւ 20 տեղակալների: Իրենց որոշումը նրանք պատճառաբանում են այն հանգամանքով, որ ԳԴ-ի գործող կազմն ընտրվել Է 2015 թվականի դեկտեմբերին անօրինական ուղիով: Դա տեղի Է ունեցել այն բանից մի քանի օր առաջ, երբ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը Մադուրոյի կողմնակիցներից անցել Է ընտրություններում հաղթած՝ նրա քաղաքական ընդդիմախոսներին:
Ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելայում ընթանում են բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաները, որոնք կազմակերպում Է ընդդիմությունը: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի որոշումները, որոնք ընդլայնում են Մադուրոյի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները, որը վերահսկում Է ընդդիմությունը: Այդ ժամանակամիջոցում արդեն զոհվել Է 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը հայտվել Է կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: