Զիդան. Ռոնալդուն արժանացել է լրացուցիչ հանգստի, նա մնում է «Ռեալում»
ՄիջազգայինՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ չի մասնակցում ԱՄՆ-ում ընթացող հավաքին:
«Ռոնալդուն արժանացել է արձակուրդի, նա մնում է «Ռեալում» եւ վերջ: Մենք կսպասենք նրան»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ստացել էր լրացուցիչ հանգիստ եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ: Վերջերս Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո խոսվում է Պորտուգալիայի հավաքականի ավագի՝ Իսպանիայից հեռանալու հավանականության մասին: