Հունական Կոս կղզում երկրաշարժի հետեւանքով Թուրքիայից եւ Շվեդիայից զբոսաշրջիկներ են զոհվել
Международные новостиՀունական Կոս կղզում ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհվել են զբոսաշրջիկներ Թուրքիայից եւ Շվեդիայից: AP-ի հաղորդմամբ՝ երկուսն էլ զոհվել են կղզու գլխավոր նավահանգստում՝ Հին քաղաքի բարերից մեկում պատի փլուզման հետեւանքով: Տուժածներից 5-ի վիճակը ծանր է գնահատվում:
6.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Հունաստանի եւ Թուրքիայի ափերին: Ստորգետնյա հզոր ցնցումներ են զգացվել Բոդրումում, որտեղ բուժօգնության է դիմել շուրջ 70 մարդ:
Կոս կղզում հազարավոր զբոսաշրջիկներ ստիպված են եղել գիշերել հյուրանոցից դուրս: