ԱՄՀ-ն համաձայնվել Է 1,6 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդն սկզբունքային համաձայնության Է հասել Հունաստանին 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով՝ օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Հիմնադրամի՝ հուլիսի 20-ին տարածված հայտարարության մեջ:
Հունիսին ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը Խորհրդին կոչ Է արել հավնություն տալու Հունաստանին հերթական վարկաբաժնի տրամադրմանը: Լագարդն այն ժամանակ նշել Է «Հունաստանի կառավարության կողմից զգալի առաջընթացը քաղաքական բարենորոգությունների իրականացման գործում»: Նրա խոսքով՝ նաեւ առաջընթաց Է արձանագրվել երկրի պարտքի բեռի ապահովման գործում:
Հունիսի կեսերին Եվրախումբը հասել Է նախնական համաձայնության, որը թույլ կտա Հունաստանին տրամադրել մակրոֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը, որը պետք Է կազմի 8,5 միլիարդ եվրո: Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ESM) ղեկավար Կլաուս Ռեգլինգը նաեւ հայտարարել Է, որ Աթենքը «մակրոֆինանսական օգնության նոր մասնաբաժնով 7,7 միլիարդ եվրո առաջին վճարումը» կստանա «հուլիսի սկզբին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: