ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանին երեք ահաբեկչի ոչնչացնելու մասին
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանի հյուսրս-արեւմտյան սահմանին երեք ահաբեկչի ոչնչացնելու մասին: Այս մասին հաղորդել է Tasnim-ը:
Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ԻՀՊԿ-ի անդամները սահմանին բախվել են ահաբեկիչների հետ: Բախումների ընթացքում 3 զինյալ է սպանվել, 4-ը՝ վիրավորվել: Մեկ զինյալ ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է փախչել:
Հայտարարության համաձայն՝ Կորպուսի մեկ անդամ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է: