Իրաքի փոխվարչապետ. Մոսուլը վերահսկելու՝ Թուրքիայի հավակնություններն ընդամենը երազանք են
ՄիջազգայինԱնկարան ցանկանում է վերահսկել Մոսուլն ու Իրաքի մի քանի այլ քաղաքներ, բայց Թուրքիայի այդ հավակնություններն ընդամենը երազանք են: Այս մասին հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Նուրի ալ-Մալիքին:
«Իրաք Թուրքիայի նախագահ Էրդողանի այցի ընթացքում ես նրան ասացի, որ Թուրքիայի դեսպանն իրեն այնպես է պահում, կարծես Օսմանյան կայսրության դեսպանորդն է: Մենք նրան տեղեկացրեցինք, նա նոր դեսպան ուղարկեց. նա իրեն նույն կերպ է պահում: Նրանք իրենց այնպես են պահում, կարծես Իրաքը դեռեւս Օսմանյան կայսրության կառավարման ներքո է, Թուրքիայի հետնաբակը»,- ՌԻԱ Նովոստիինտված հարցազրույցում ասել է ալ-Մալիքին:
Նրա խոսքով՝ թուրքերը փորձում են այնպես անել, որպեսզի Մոսուլը թուրքական դառնա: «Դրանք երազանքներ են, Թուրքիայի հավակնությունները: Երբ նրանք ասում են Մոսուլ, նրանք նկատի ունեն նաեւ Էրբիլը (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը - խմբ.)՝ Քիրքուքի եւ Սուլեյմանիեի հետ միասին: Բայց նրանք շատ թույլ են, որ կարողանան իրականացնել իրենց երազանքները»,- ընդգծել է փոխվարչապետը: