Այսօր կկայանա Պուտինի և Ալիևի հանդիպումը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոչիում այսօր ավելի ուշ երեկոյան կայանալու է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային հանդիպումը»,- ասել նա:
Պեսկովը նշել է, որ ուրբաթ Պուտինը մեկ օր կանցկացնի Սոչիում, որտեղ կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոնը և կծանոթանա դրա աշխատանքի հետ, ինչպես նաև ուղիղ եթերով կշփվի երեխաների հետ: