Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովն ընդունել է «ցեղասպանություն» բառն արգելող ներքին կանոնակարգի փոփոխությունը
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում ընդունվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից առաջարկված խորհրդարանի ներքին կանոնակարգի փոփոխությունների նախագիծը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում խորհրդարանի ներքին կանոնակարգի քննարկումներում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները քննադատել են նախագիծը, սակայն վերջնական քվեարկության արդյունքում այն ընդունվել է։
Նշենք, որ ներքին կանոնակարգում արված փոփոխություններով թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու դրույթներ են նախատեսվում։ Մասնավորապես, նման դեպքում պատգամավորներին կարող են նիստերից հեռացնել եւ զրկել աշխատավարձի 2/3-ից: Այս համատեքստում «ցեղասպանություն» եւ «Քուրդիստան» բառերը կարող են պատժի պատճառ դառնալ։