Գերմանական հակահետախուզությունը հայտնել է Գերմանիայում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին
ՄիջազգայինԳերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:
«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,- ասել է Մաասենը:
Նրա խոսքերով՝ փորձ է արվում «վախեցնել թուրքական ծագմամբ բնակչությանը», որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: