Հայտնի է դարձել` ով է փոխարինելու Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին
ՄիջազգայինՍպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը Շոն Սփայսերի հեռանալուց հետո կզբաղեցնի Սառա Սանդերսը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին լրագրոներին հայտնել է Էնթոնի Սկարամուչին, որին այսօր ավելի վաղ նշանակել էին Սպիտակ տան հաղորդակցությունների բաժնի ղեկավարի պաշտոնում: «Մամլո քարտուղարը կլինի Սառա Սանդերսը: Շնորհավորում ենք», - ասել է վերջինս Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ներկա պահին Սանդերսը Սփայսերի տեղակալն է: Սփայսերի հրաժարականի մասին լուրը ստացվել էր ժամեր առաջ: Նա իր այդ որոշումը բացատրել էր Սկարամուչիի նշանակման հետ իր անհամաձայնությամբ, ինչի մասին հայտնել էր նախագահ Դոնալդ Թրամփին:
Սփայսերը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում աշխատանքը կշարունակի մինչև օգոստոսի վերջը: