Վենեսուելայի խորհրդարանում կայացել է նոր դատավորների երդմնակալությունը` հակառակ Գերագույն դատարանի որոշմանը
ՄիջազգայինՎենեսուելայի ազգային ասամբլեան ուրբաթ ընդունել է Գերագույն դատարանի 13 նոր անդամներին, թեև հանրապետության բարձրագույն դատական մարմինը նշանակման գործընթացն անվավեր է ճանաչել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, արարողությունը հեռարձակվել է խորհրդարանին պատկանող հեռուստաընկերությունը: Նիստի մեկնարկին պատգամավոր Կառլոս Բերիսբեյտիան հայտարարել է, որ երդմնակալությունից հետո նրանք սկսելու են Գերագույն դատարանի փրկության ընթացակարգը:
Նախօրեին Գերագույն դատարանը հայտարարել էր, որ եթե նոր դատավորները երդում տան խորհրդարանում, նրանց նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել «լիազորությունների անօրինական յուրացման» գործով: Դատական մարմնի կարծիքով` նշանակման գործընթացն անօրինական է «դրա անժամանակ լինելու և թափուր տեղերի բացակայության» պատճառով:
Նշենք, որ ապրիլից ի վեր Վենեսուելայում խոշորագույն բախումներ են տեղ ունենում ընդդիմության ներկայացուցիչների և կառավարության կողմնակիցների միջև: Այդ ընթացքում շուրջ 100 մարդ է զոհվել, տուժել են 1500-ը, հազարավորներն էլ հայտնվել են կալանքի տակ: