Մահվան ելքով պատահար Վանաձոր-Գյումրի ճանապարհին
ՀասարակությունՀուլիսի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ վարորդները և «Օպել-Աստրա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1957 թ. ծնված Անահիտ Ալեքսանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: