Խոշոր հրդեհ Երեւանի նախկին ժամացույցի գործարանում. դեպքի վայր էր ժամանել 6 մարտական հաշվարկ (ֆոտո)
ՀասարակությունԵրեւանում, հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 22:56-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող նախկին ժամացույցի գործարանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք: Պարզվել է, որ այրվում է այնտեղ գործող կահույքի արտադրամասի մի մասը հիմնականում փայտե կառուցատարեր, աշխատանքի գործիքներ, որոնք եւ հրշեջ-փրկարարների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում արագորեն մարվել է, քանի որ տարածվելու իրական վտանգ կար: