Օրվա բաղադրատոմս. Սմբուկով աղցան
LifestyleԲաղադրիչներ
սմբուկ - 2 հատ
լոլիկ չերրի - 15 հատ
սոխ - 1 գլուխ
սխտոր - 1 պճեղ
ռեհան - 7 տերև
քացախ - 1ճ/գդ
բուսայուղ
աղ
պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Խորը թավայի մեջ լցրեք բուսայուղը, ապա ավելացրեք ճզմած սխտորը: Տապակեք մոտ 30վայրկյան, ապա հանեք ձեթի մեջից՝ ավելացնելով այնտեղ կտրատված սմբուկը:
- Տապակեք սմբուկները 2 կողմից մինչև դրանց ոսկկեգույն դառնալը, որից հետո շարեք անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ ձեթից:
- Մանր կտրատեք սոխը, ռեհանի տերևները, լոլիկը և տեղադրեք աղցան ամանի մեջ:
- Ավելացրեք սմբուկները, համեմեք աղ և պղպեղով: Լավ խառնեք աղցանը ձեռքերով:
- Մատուցելուց առաջ նոր ավելացրեք քացախը կամ կիտրոնի հյութը:
Պատրաստում ենք ամառային համեղ սմբուկով աղցան ընդամնեը 15 րոպեում: