Կապանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. նա տեղում մահացել է
ՀասարակությունԿապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում հուլիսի 21-ին` ժամը 22:09-ին վրաերթի ենթարկված 8-ամյա երեխա է տեղում մահացել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ 2009 թ. ծնված Ա. Գ.-ին վրաերթի է ենթարկել Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով: