4․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում
ՄիջազգայինԻտալիայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտը գրանցել է 4․2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, հայտնում է Corriere della Sera թերթը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 14 կմ խորության վրա՝ Ամատրիչե քաղաքի մոտ, որը ուժեղ տուժել է անցած տարվա հզոր երկրաշարժից։ Այն ժամանակ տարերքի հետեւանքով զոհվել էին 298 մարդ։
Մոտակա բնակավայրերի բնակիչները հայտնել են, որ զգացել են ցնցումները։ Փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։