Ինգրիդ Կոկչյանը բաժանվել է ամուսնուց
LifestyleAsekose.am-ը գրում է.
Դերասանուհի և ռեժիսոր Ինգրիդ Կոկչյանը բաժանվել է ամուսնուց: Այս մասին տեղեկանում ենք Ինգրիդի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ իր և Արմեն Մկրտչյանի հարաբերություններն ավարտվել են: Հիշեցնենք, որ զույգն իր համատեղ կյանքի ընթացքում 2016թ. դուստր է ունեցել:
Նշենք, որ զույգը հանդիպել էր այն ժամանակ, երբ Ինգրիդը շահավետ գործնական առաջարկով պետք է մեկներ արտերկիր, սակայն նա սիրահարվել էր Արմենին և որոշել էր մնալ Հայաստանում:
Հավելենք նաև, որ նախկինում Ինգրիդն ամուսնացած է եղել հաղորդավար Արման Մարգարյանի հետ: Համատեղ ամուսնության ընթացքում նրանք ունեցել են որդի, ով արդեն 11 տարեկան է: