Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին մերկացել է LOVE Magazine-ի համար (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեւանյան տապն առավոտից եւս հինգ աստիճանով շիկացրեց Իրինա Շեյքը, որն ամբողջությամբ մերկ է ներկայացել իսպանական Vogue-ի համար ֆոտոշարքում, իսկ հիմա Էմիլի Ռատաժկովսկին է իր հերթին է նոր թեժ զգացողություններ ապահովում։
26-ամյա մոդելի՝ Instagram-ի 14 մլն բաժանորդների հետ միասին մենք վայելում ենք Էմիլիի նոր լուսանկարները, որոնք նա հրապարակել է իր միկրոբլոգում։
Էմիլիին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն։ Իսկ լուսանկարները LOVE Magazine հանրահայտ ամսագրի համար են:
Լուսանկարներից մի քանիսում Էմիլին լրիվ մերկ է։
Ի դեպ, օրերս Էմիլին մերկացել էր նաեւ Allure ամսագրի օգոստոսյան համարի համար։
Ամսագրի էջերին հրապարակված լուսանկարներից բացի, ներկայացվելու է նաեւ հարցազրույց 26-ամյա գեղեցկուհու հետ։
«Երբ տեսնում ենք կուրծք, մենք մտածում չենք գեղեցկության ու կանացիության մասին, մենք սկսում ենք մտածել գռեհիկ բաների մասին»,-նշել է Էմիլին իր հարցազրույցում։