Մեծ քանակությամբ քաղցրը կարող է ազդել մարդու տրամադրության ու ինքանզգացողության վրա
LifestyleՍննդաբանների հավաստմամբ՝ շաքարը և մեծ քանակությամբ շաքար պարունակող մյուս բոլոր մթերքները թուլացնում են մարդու իմունիտետը և վատ միջավայր ստեղծում ներսում: Դրա հետևանքով ընկնում է մարդու տրամադրությունն ու վատանում ինքնազգացողությունը:
Բժիշկ Վիկտորյա Սավիցկայայի հաղորդմամաբ, սննդակարգում ամենավտանգավոր մթերքներից մեկն է համարվում շաքարը և տարբեր տեսակի կոնֆետները, տորթերը, թխվածքները և նման այլ քաղցր մթերքները, որոնք հենց դրանով են թխված:
Մենք սովորաբար մեր սննդակարգը դիտարկում ենք միայն որպես ճարպերի, ածխաջրերի կամ սպիտակուցների համադրություն կամ էլ հաշվում ենք միայն դրանց կալորիաները: Սակայն պետք չէ մոռոնալ, որ օգտագործած ցանկացած մթերք ազդում է աղիների միկրոֆլորայի, արյան բաղադրության, թթվայնության և որպես այս ամենի հետևանք՝ մեր ինքնազգացողության և տրամադրության վրա:
Մասնագետի խոսքով՝ շաքարի և քաղցր մթերքների մեծ քանակության ընդունումը կարող է նույնիսկ հանգեցնել դեպրեսիվ վիճակների:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: