Քարդաշյանի նախկին ընկերուհուն տեսել են նոր սիրեկանի հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռոբ Քարդաշյանի ու հանրահայտ ռեփերների մասնակցությամբ սեքս-սկանդալից հետո Բլեք Չայնան նոր սիրային կապ է սկսել։
Բոլորի հետ միանգամից հարաբերությունները խզելով՝ Չայնան վերադարձել է մերկապարին ու նոր սիրային հարաբերություններ սկսել։
Այս անգամ 29-ամյա Բլեքի ուշադրությունը կանգ է առել ռեփեր Mechie-ի վրա։ Նրա հետ Չայնան արդեն մի անգամ սիրախաղ է ունեցել ու նրա հետ էլ հասցրել դավաճանել Ռոբին։ Իսկ հիմա Բլեքի ու երգչի միջեւ նոր սիրային հարաբերություններ են սկսվել։
Չայնային ու ռեփերին տեսել են Մայամիում, ուղիղ մեկ օր անց այն բանից հետո, երբ Բլեքի միկրոբլոգում հայտնվել է Չայնայի տեսագրությունը, որտեղ նա համբուրում է տղային։
Չայնան եղել է Balenciaga հագուստով ու Gianvito Rossi կոշիկով։
Փառքը բերում է փող, ու մինչ Չայնան որոշել է այլեւս չթաքցնել իր հարաբերությունները, տեղեկացնենք, թե ով է ռեփեր Mechie-ն։
Տղան հայտնի է դարձել 2016-ին ՝ No Time To Waste սինգլի թողարկումից հետո։
Հիմա ռեփերը փող է վաստակում Միկ Միլիի հետ երգելով: Երաժիշտին հաճախ են տեսնում Դրեյքի ու Ռիկ Ռոսսի ընկերակցությամբ։