Մահվանից 28 տարի անց Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են իրենց ձևն ու տեսքը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Դատաբժիշկները, ովքեր մասնակցել են իսպանացի նկարիչ Սալվադորի Դալիի արտաշիրմանը, պատմել են, որ Սալվադոր Դալիի բեղերը մահվանից 28 տարի անց պահպանել են իրենց ձևն ու տեսքը։
«Նրա բեղերը չեն փոխվել, տասից տաս, ինչպես և նա ցանկանում էր։ Դա ուղղակի հրաշք է։ Նրա մարմին կարծես մումիա լիներ, այն փայտացած էր»,-նշել է փորձագետներից մեկը։
Դատարանն արտաշիրմման մասին որոշում էր ընդունել հուլիսի վերջին՝ բավարարելով 61-ամյա Պիլար Աբելի հայցը, ով պահանջում է իրեն ճանաչել Դալիի դուստրը: Նա պնդում է, որ 1955 թ.-ին իր մոր և նկարչի միջև սիրավեպ է եղել, որի արդյունքում ինքը լույս աշխարհ է եկել։