Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կալավանում հնագետները որոնում են նեանդերթալյան մարդու հետքեր

Culture

Հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ հուլիսի 4-ից հնագիտական պեղումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի տարածքում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, պեղումներն ընթանում են Կալավանի քարեդարյան հնագույն բնակատեղիի բացօթյա կայանում եւ Բարեպատ բնակավայրի տարածքում գտնվող քարայրում, որի շրջակայքում գտնվել են նեանդերթալյան մարդկանց ժամանակաշրջանին հատուկ աշխատանքային քարե գործիքներ: «Պեղումների ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային քարե գործիքներ, խեցեղեն, ինչպես նաեւ՝ կենդանիների ոսկորների մնացորդներ, որոնց մեջ բացառիկ են ռնգեղջյուրների եւ բիզոնների ոսկորների մնացորդները: Նեանդերթալյան մարդկանց բացօթյա հնագույն կայանը գտնվում է Կալավան գյուղի հարավային թեւում, հնագույն ամրոցի եւ դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարվող պեղումների ընթացքում գտնվել են միայն աշխատանքային գործիքներ, զենքեր, խեցեղեն եւ կենդանիների ոսկորներ, իսկ ահա նեանդերթալյան մարդկանց ոսկորների որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Հուշարձանի գոյությունը հնագետները թվագրում են մեզանից 80-40 հազար տարի առաջ, երբ նեանդերթալյան մարդիկ գտնվել են աստիճանական վերացման փուլում՝ տեղը զիջելով բանական մարդուն: Հետաքրքիր գտածոներ ունենք նաեւ Բարեպատի հնագույն քարայրի պեղումներից՝ օբսիդիանից պատրաստված մանգաղի ներդիր, խխունջներ, որոնց պատյանի օգնությամբ կարելի է թվագրել հուշարձանի պեղված շերտը, խոշոր կենդանիների ոսկորներ, ոսկրից պատրաստված ծայրակալ, կճուճի կանթ: Հատկապես խեցեղենի միջոցով մենք կարող ենք հստակորեն որոշել հուշարձանի տվյալ շերտի տարիքը: Կալավանը հայ եւ օտարերկրյա հնագետներին հայտնի է դարձել 2005 թվականից, երբ տարածքում գտնվել են քարեդարյան գործիքներ, որից հետո էլ սկսվել են ուսումնասիրությունները: Պեղված բացօթյա կայանում հնագետները բացել են էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում շատ քիչ են հայտնի»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Կալավանի պեղումները ձեռք են բերել միջազգային հնչեղություն, եւ պատահական չէ, որ արշավախմբի կազմում ընդգրկվել են Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագետներ: Պեղումների սկզբից մինչ այժմ արշավախմբի կազմում աշխատում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոսի թանգարանի ավագ գիտաշխատողներ Արիել Մալինսկի Բյուլերը եւ Լուց Քինդլերը, Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտներ Մաշա Կրակովսկին եւ Նադաֆ Նիրը, ԱՄՆ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գլաուբերման Ֆիլը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Անի Ադիգյոզալյանը, Հայկ Հայդոսյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Արշավախմբի աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Պեղումներն իրականացվում են Գերմանիայի Դաշնությունում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ: Պեղումների ընթացքում հնագետներին օժանդակում են տեղացի 7 բանվոր:

«Մոտակա օրերին բավականաչափ ընդլայնվելու է հնագետների ներկայացուցչական կազմը: Պեղումներին միանալու են 8 երկրների եւս 20-25 հնագետներ: Պեղված նյութերը տեղափոխվելու են համապատասխան հնագիտական լաբորատորիաներ: Պեղումների միջոցով մասնագետները ստույգ պատկերացում կկազմեն Հնագույն Կալավանի կենդանական ու բուսական աշխարհի, կլիմայի, իսկ որ գլխավորն է, այնտեղ բնավորված նախամարդու կենցաղի, սովորույթների, այլ գաղտնիքների մասին»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Ըստ արշավախմբի անդամ Գլաուբերման Ֆիլի՝ հուշարձանի տարածքում գտնված Նեանդերթալյան մարդու քարե գործիքները պատրաստված են եղել օբսիդիանից, որը բերվել է հնավայրից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գութանասարից: «Սա նշանակում է, որ նախամարդկային հոտերը տեղաշարժվել են հարյուրավոր կիլոմետրերով՝ հոգալով իրենց որսի կամ այլ կենցաղային գործիքներ պատրաստելու խնդիրը, որոնք արել են հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Կարծում եմ, որ պեղումների ընթացքում մեր արշավախումբն իր հայտնագործություններով Կալավանը կդարձնի էլ ավելի համաշխարհային հնչեղության հնավայր, առավել եւս, եթե մեզ հաջողվի գտնել անհետացած Նեանդերթալյան մարդու հետքերը: Իհարկե, ցանկալի է, որ արշավախումբը Կալավանում աշխատի եւս 5-10 տարի, քանի որ ուսումնասիրության հսկայական նյութերի հետ մենք գործ ունենք»,-նշեց Գլաուբերման Ֆիլը:

Հնագիտական պեղումները Կալավանում այս տարի կշարունակվեն մինչեւ օգոստոսի առաջին օրերը: «Հնագիտական տուրիզմը Կալավանում արդեն կայացած երեւույթ է, իսկ նրա զարգացումը նոր թափ է հավաքելու»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:

 

Խոսրով Խլղաթյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023