Ռաֆայել Նադալը չի մասնակցի Համբուրգի մրցաշարին
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը բաց կթողնի Համբուրգի միջազգային մրցաշարը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ աշխարհի երկրորդ ռակետ Նադալը հրաժարվել է «Սպիտակ քարտ»-ի հնարավորությունից, որը տրամադրել էին կազմակերպիչները: Իսպանացին որոշել է հանգստանալ:
Համբուրգի միջազգային մրցաշարին չի մասնակցի նաև աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը: Եթե Նադալը մասնակցեր և հասներ մինչև եզրափակիչ, ապա կդառնար աշխարհի առաջին ռակետը: