Բալի օգտակար հատկությունները
LifestyleԲալը հանդիսանում է մելատոնին հորմոնի հիանալի սննդային աղբյուր, որն օգնում է վերականգնել առողջ քնի ռեժիմը: Օրվա մութ ժամանակ արտադրված մելատոնին հորմոնը մեզ հնարավորություն է տալիս քնել: Հետևաբար, քնելուց առաջ բժիշկները խորհուրդ են տալիս մեկ բաժակ բալի հյութ խմել։
Բալի հյութը և պտուղները երկար հեռավորություն վազող մարզիկների մոտ կրճատում են մկանային ցավերը և ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
55 մարզիկներ (36 տղամարդ և 18 կին) մեկ շաբաթվա ընթացքում, ամեն առավոտ և երեկոյան 355 մլ բալի հյութ են խմել։ Վազքի օրը, հեռավորությունը հաղթահարելուց հետո, բոլոր մասնակիցների մոտ նկատվել է մկանային ցավի նվազում։
Բալի խտանյութն ունի հակաօքսիդիչ միացությունների բարձր պարունակություն, որն էլ պտղին վառ գույն է հաղորդում։ Բացի դա, այդ միացությունները կարողանում են նաև կանխել բորբոքումը և մկանների հյուսվածքների վնասվելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: