ՀԿ-ի տնօրեն․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ համար ամենագլխավոր հարցը չէ
ПолитикаՀայկական կողմը պետք է այնքան ուժեղ լինի, որպեսզի ստիպված չլինի դժգոհել այս կամ այն հանգամանքներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ հուլիսի 22-ին հայտնել է «Վահագն» բարեգործական կազմակերպության նախագահ Կարապետ Կարապետյանը (բանակային մականունը «Կարո մորուք»)։
Նրա խոսքով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բավականին տհաճ փաստ է, բայց միաժամանակ դա ամենագլխավորը չէ հայկական կողմի համար։
«Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում անել։ Նեղանա՞լ ռուսներից։ Մենք պետք է ինքներս այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի ռուսները հարգեն մեզ»,- նշել է հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահը։