Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը
ՀասարակությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում «Ալիանս Գրուպ» ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Նշվել է, որ «Ալիանս Գրուպ»-ի ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակներից է ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները:
Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը և տնտեսական աճի միտումները առաջիկա տարիների համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ապահովագրության ոլորտի ներկա իրավիճակին և վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ: Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել համագործակցության կոնկրետ առաջարկներ: