Ճապոնիայում 20 երեխա է հոսպիտալիզացվել ագրեսիվ իշամեղուների հարձակումից հետո
ՄիջազգայինԱվելի քան երկու տասնյակ երեխա է հոսպիտալիզացվել Տոկիոյի արվարձանում՝ իշամեղուների խոշոր ու ագրեսիվ տեսակի խայթոցներից հետո։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությունը։
Բժիշկների տվյալներով, տուժած երեխաները հանգստանում էին մանկական ճամբարում։ Հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ այդ իշամեղուները կարող են մինչեւ 10 սմ երկարություն ունենալ։ Դրանց խայթոցները շատ ցավոտ են ու կարող են հանգեցնե լուրջ խնդիրների ,հայտնում է Life-ը։