ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի կայքում Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակվել, որի շուրջ քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կայանալու է հուլիսի 25-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթուղթը Կոնգրեսի ստորին պալատ է ուղարկվել հուլիսի 12-ին: Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ ստորին պալատում փաստաթղթի շուրջ քվեարկությունը կայանալու է հուլիսի 25-ին:
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է կրճառել պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամկետը՝ հասցնելով 14 օրվա, նավթագազային հատվածի ընկերությունների պարագայում՝ 30 օրվա:
Փաստաթուղթը նաեւ ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել անձանց նկատմամբ, որոնք մտադիր են ռուսական արտահանման խողովակաշարերի նախագծերում տարեկան ավելի քան 5 մլն դոլարի ներդրումներ կատարել կամ նախագծերին ծառայություններ, տեղեկատվական աջակցություն մատուցել, տեխնոլոգիաներ մատակարարել: Միաժամանակ, ԱՄՆ-ն կշարունակի հակազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը: