Սիրիացի բանակայինները հուլիսի 22-ին հրադադար են հայտարարել Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում
ՄիջազգայինՍիրիացի բանակայինները հայտարարել են Արևելյան Գուտայի մի շարք շրջաններում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով սիրիական աղբյուրը:
«Մարտական գործողությունները դադարեցվել են Արևելյան Գուտա բնակավայրի որոշ շրջաններում` սկսած շաբաթ 12:00-ից: Սիրիական բանակն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման», - ասվում է բանակի հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Ջեյշ ալ-Իսլամ» իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ համաձայն է հրադադարի ռեժիմի հաստատմանը: Այս խմբավորումը համարվում է ընդդիմության խոշորագույն զորամիավորումը, որը գործում է Դամասկոսի մոտակայքում:
Խմբավորման հսկողության տակ է գտնվում Դումա արբանյակ-քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից 12 կմ հեռավորությամբ` Դամասկոս-Հոմս ռազմավարական նշանակության մայրուղու մոտակայքում: