Ինչպես օգնել տուժածին՝ սննդային թունավորման դեպքում
TVՍննդային թունավորումներից զգուշանալ հարկավոր է մշտապես, հատկապես ամռանը, երբ ինֆեկցիաների հարուցիչներն արագ են բազմանում: Սննդային թունավորման պատճառ կարող է հանդիսանալ ինչպես տնային պայմաններում պատրաստված, պահածոյացված, այնպես էլ ժամկետանց, սխալ պայմաններում պահպանված սնունդը: Տեսանյութը կօգնի տեղեկանալ, թե ինչպե՞ս կարելի է առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին՝ սննդային թունավորման դեպքում: