Հրդեհ փափուկ կահույքի արտադրամասում. այրվել են սարքավորումներ եւ շինանյութ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փափուկ կահույքի չգործող արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:04-ին:
Արտադրամասում (100 քմ) այրվել են սարքավորումներ եւ շինանյութ: