Ինչպե՞ս ունենալ «հաջող ծերություն»
LifestyleԱվստրալիացի հետազոտողները ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ բջջանյութերի բարձր պարունակությամբ հացի, շիլաների, մրգի ու բանջարեղենի շատ օգտագործումը մեծացնում է երկար և առողջ ծերանալու շանսերը:
Գիտնականները վերլուծել են 49 և ավելի բարձր տարիքի ավելի քան 1600 մարդկանց տվյալները, ովքեր հետազոտության մեկնարկային պահին որևէ սիրտ անոթային կամ քաղցկեղային հիվանդություններ չեն ունեցել:
Նրանք 10 տարի շարունակ հետևել են մասնակիցների առողջությանը և սննդակարգին, որի նպատակն էր պարզել, թե ածխաջրերի օգտագործումն ինչպես է ազդում, այսպես կոչված «հաջող ծերության» վրա:
«Հաջող ծերանալու» որոշիչ գործոնը ոչ թե ածխաջրերի քանակն է, այլ որակը: Մասնակիցները որքան շատ մանրաթել պարունակող սնունդ են ստացել, այնքան նրանց առողջ ծերանալու հավանականությունը մեծացել է: Առողջ և երկար կյանքով ապրելու հնարավորությունը գրեթե 80%-ով մեծացել է այն մասնակիցների մոտ, ովքեր սնվել են բարձր բջջանյութեր պարունակող հացով, փաթիլներով, մրգերով և բանջարեղենով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: