Ուկրաինան պատասխանել է Թրամփի մեղադրանքներին
ՄիջազգայինՊաշտոնական Կիևը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն այն մասին, թե Ուկրաինան միջամտել է 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ սատատելով նրա հակառակորդ Հիլարի Քլինթոնին, այս մասին գրում է lenta.ru-ն։
Ուկրաինան նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային ցուցաբերած երկկուսակցական աջակցության համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ առաջնորդը Twitter-յան իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Ուկրաինան որոշակի գործողություններ է ձեռնարկել Քլինթոնի դիրքերը նախընտրական պայքարում լավացնելու համար։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփի մրցակից Քլինթոնի կուսակիցները՝ դեմոկրատական կուսակցության անդամները փաստացի համագործակցել են Ուկրաինայի դեսպանատան հետ և փորձել վարկաբեկիչ տեղեկություններ տարածել Քլինթոնի մրցակիցների դեմ։