Լոզանի պայմանագրի պարբերական խախտումը մտահոգում է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնություններին. Սելինա Դողան
ՄիջազգայինԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, դատապարտելով օրեր առաջ Թուրքիայում հրեա համայնքի սրբատեղիներից մեկի վրա ազգայնականների կազմակերպած հարձակումը, հայտարարել է, որ Թուրքիայում Լոզանի պայմանագրի՝ վերջին շրջանում հաճախակի քննարկման ենթարկվելն ու պայմանագրի մի շարք կետերի պարբերական խախտումը խորը մտահոգություն է պատճառում Թուրքիայում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնություններին։
Ինչպես գրում է թուրքական politikyol.com կայքը, Դողանը բոլորին կոչ է արել հարգել Լոզանի պայմանագիրն ու հավատարիմ մնալով դրա համապատասխան կետերին՝ ապահովել ու հարգել փոքրամասնությունների անվտանգությունն ու առկա իրավունքները։