Ռուսաստանը պատասխանել է Թալիբանին զինելու մասին ամերիկյան CNN-ի տարածած հայտարարություններին
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ամերիկյան CNN հեռուստաալիքի տարածած այն տեղեկությունը, ըստ որի Ռուսաստանը զենք է մատակարարել «Թալիբան» ահաբեկչական խմբավորմանն Աֆղանստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան "Говорит Москва" ռադիոընկերության եթերում։
Զախարովան շեշտել է, որ ամերիկյան կողմը պարբերաբար փորձում է շրջանառության մեջ մտցնել և տարածել լուրեր, իբր Ռուսաստանն աջակցում է «Թալիբանին» Աֆղանստանում և CNN-ն այդ առումով հանդիսանում է ԱՄՆ-ի քարոզչամեքենայի վստահելի հենքերից մեկը։
Նա նաև նշել է, որ հստակ ապացույցներ ամերիկյան հեռուստաընկերությունը չունի։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը CNN-ի այս հայտարարությունն անվանել է ոչ պրոֆեսիոնալ ու անհիմն տեղեկատվություն։