ԱՄՆ Պետդեպը հերքել է Թիլերսոնի հեռացման մասին լուրերը
International newsԱՄՆ Պետդեպը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է լքել իր պաշտոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լուրերը որակել է ստահոդ, իսկ Թիլերսոնը երջանիկ է նախագահին ծառայելու հնարավորությունն ունենալու համար։
«Մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին անելու», - ասել է Նաուերթը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Թիլերսոնը մոտ օրերս պատրաստվում է հրաժարական տալ՝ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների և Սպիտակ տանն իր աշխատանքի հետ կապված խորը հիասթափությունների պատճառով։