Պուտինը Իրաքի փոխնախագահի հետ քննարկել է Т-90 տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրաքի հանրապետության փոխնախագահ Նուրի ալ Մալիք քննարկել են ռուսական Т-90 տեսակի տանկերի՝ Իրաք մատակարարման հարցը, այս մասին հայտնում է lenta.ru-ն։
ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Իրաքն ու Ռուսաստանը արդեն համաձայնագիր են կնքել տանկերի մատակարարման հարցով։
Հայտնի է, որ Իրաք ուղարկվող տանկերի առաջին խմբաքանակը բաղկացած կլինի 73 տանկից։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո Իրաքի փոխնախագահ Նուրի ալ Մալիքը հայտարարել էր, որ Իրաքը ցանկություն ունի տեսնելու Ռուսաստանի ռազմական ու քաղաքական ներկայությունն Իրաքի տարածքում։
Մալիքին շեշտել է, որ Իրաքի և Ռուսաստանի սերտ փոխգործակցությունը կարող է ստեղծել կարևոր հավասարակշռություն, որն իր հերթին կծառայի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների և երկրների։
Նա նաև նշել է, որ Բաղդադը ցանկություն ունի խորացնելու համագործակցությունը ՌԴ-ի հետ էներգետիկայի, նավթաարդյունաբերության և էլեկտրաէներգետիկայի ոլորտում։