Պիկեն՝ Նեյմարի հետ լուսանկարի մասին. Դա իմ անձնական կարծիքն էր
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է թվիթերյան էջում տեղադրած լուսանկարը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը լուսանկարը վերնագրել էր. «Նա կմնա», ինչը զարմանք էր առաջացրել Նեյմարի մտերիմների մոտ:
«Դա իմ անձնական կարծիքն էր: Իհարկե, այժմ Նեյմարի ապագայի մասին կարող է խոսել միայն նա: Ես ցանկանում եմ, որ նա մնա, այդ պատճառով լուսանկար հրապարակեցի»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը մոտ է ՊՍժ տեղափոխվելուն: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում նշված 220 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը: