ԱՄՆ պաշտոնյաները բաց են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկման մասին պայմանագրի շուրջ երկխոսության համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները բաց են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ երկխոսության համար:
Թեկնածության հաստատման ընթացակարգի ընթացքում գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը այս հարցն առաջ մղելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Լսումների ժամանակ ի պատասխան սենատոր Մենենդեսի հարցին՝ Քոթերը նշել է, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ինքն այս հարցով կզբաղվի եւ կուսումնասիրի Հայաստանի հետ պայմանագրի առավելություններն ու թերությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհին առկա խոչընդոտները:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի գործող օգնական Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ այս պայմանագիրը Պետքարտուղարությունում ակտիվ քննարկման փուլում է: