Մանչեսթեր Սիթիի նորեկ Մենդին վնասվածքի պատճառով 2 շաբաթ բաց կթողնի
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, պաշտպան Բենջամին Մենդին թեթև վնասվածք ունի և խաղադաշտ կկարողանա դուրս գալ միայն 2-3 շաբաթ անց:
Այս մասին հայտնել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան.
«Մենք ձեռք ենք բերել ֆուտբոլիստների, որոնք մեզ հետ կլինեն ոչ միայն 2017/18 մրցաշրջանում, այև` հետագա 5-6 տարիներում ևս:
Բենջամին Մենդին ոչ լուրջ վնասվածք ունի, բայց 2-3 շաբաթ անց նա կխաղա: Մենդին երիտասարդ, ուժեղ պաշտպան է և հիանալի մարդ, մենք ուրախ ենք, որ նա որոշեց տեղափոխվել մեր ակումբ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում անգլիական թիմի` «Թվիթերի» պաշտոնական էջը:
23-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 24-ին 5-ամյա պայմանագիր է կնքել և «Մանչեսթեր Սիթիում» կխաղա 22 համարի մարզաշապիկով: