ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քլիվլենդի հոգևոր հովվին
ՀասարակությունՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 26-ին ընդունեց ԱՄՆ Արևելյան Թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանին և երեցկնոջը՝ Նաիրա Սարգսյանին:Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից :
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց եկեղեցու դերը համայնքի համախմբման, լեզվի և ինքնության պահպանության գործում:
Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, շեշտեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացման, ծրագրերին ավելի ակտիվ մասնակցության կարևորությունը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ իրենց կարողության սահմաններում փորձում են օգտակար լինել համայնքին: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: